Փոքր կիլկիներն են ենթարկվել պատասխանատվության. Նաիրա Զոհրաբյան՝ բանակում կատարվողի մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է ԶՈՒ-ում զինծառայողների մահացության և օրերս բարձրաստիճան անձանց պաշտոնանկության դեպքերին:

«Պետք է լինի հստակ պատասխանատվություն և հստակ մարդիկ, որոնք տարիներ շարունակ բանակում այս խոցերի, արդեն մետաստազներով տարածված խոցերի համար պատասխանատու են: Բնականաբար, պետք է լինեն նաև պաշտոնանկություններ, որովհետև տարիներ շարունակ մենք արդեն տեսնում ենք, որ գլխավոր դերակատարների փոխարեն այդ փոքր կիլկիներն են ենթարկվել պատասխանատվության: Եթե վստահ լինեի, որ, X-ին փոխարինելով Y-ով՝ մենք բանակում առկա այս բազմավեկտոր խնդիրները կկարողանայինք լուծել, ես կասեի՝ ահա մեղավորը, պաշտոնանկ արեք նրան, և խնդիրը կլուծվի»,– ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ զինվորական և սպայական ցածր կրթական մակարդակը բանակ են բերում անառողջ բարքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ