Փրկարարները մարել են Բարեկամավան գյուղի անտառում բռնկված հրդեհը

Փետրվարի 21-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան գյուղում՝ անտառում գտնվող բջջային կապի աշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի խմբից 5  և Ոսկեվանի խմբից 4 փրկարար ծառայող, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:55-ին:

 

Այրվել են մոտ 2 հա բուսածածկույթ, մացառուտ և փայտի թափուկներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 13 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից: 

Քաղաքականություն

Պատահարներ