«Ռոման» հաղթել է «Գենտին»

«Ռոման» հաղթանակ է տարել Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/16 եզրափակչի «Գենտի» դեմ խաղում: Երեկ՝ փետրվարի 20-ին, սեփական հարկի տակ առավելության է հասել նվազագույն հաշվով: Միակ գոլը 13-րդ րոպեին խփել է Կարլես Պերեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է սկսել հանդիպումը: Նա խաղադաշտ է դուրս եկել 79-րդ րոպեին: Փոխարինել է Լորենցո Պելեգրինիին:

 

Վերջին 1 ամսվա ընթացքում սա «գայլերի» առաջին հաղթանակն էր: Այդ ընթացքում «Ռոման» 5 հանդիպում էր անցկացրել, որից 4-ում պարտվել էր, իսկ մեկն ավարտվել էր ոչ-ոքի: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանդիպումից հետո ասել է, որ հոգեբանական առումով այս հաղթանակը շատ կարեւոր է եղել:

Քաղաքականություն