ՍԴ-ի մասին օրինագիծը դեռ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ժամանակ կա. Մակունց

Սահմանադրական դատարանի 7 անդամներին առնչվող հանրաքվեի մասին օրինագիծը դեռ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ժամանակ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 

Հարցին` ինչո՞ւ դատավորների վաղ կենսաթոշակի օրինագիծն ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, իսկ հանրաքվեին դրված օրինագիծը՝ ոչ, Մակունցը պատասխանեց. «2015թ-ին ընդունված Սահմանադրության նախագիծը, այդ թվում այն ՍԴ-ի մոդելով, որը այս պահին չի գործում, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ հաստատվել է դրական եզրակացությամբ: Այն, ինչ մենք նախատեսնում ենք փոխել, վերականգնելն է այն մոդելը, որն արդեն Սահմանադրությամբ 2015թ-ին հաստատվել է, եւ որն այս պահին չի գործում: Գործ ունենք մի փաթեթի հետ, որն արդեն նրանք ընդունել են»:

Քաղաքականություն

Պատահարներ