Ուհանում ևս 19 հիվանդանոց կբացեն կորոնավիրուսով վարակվածների համար

Ուհանի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի ամենաընդգրկուն բռնկումն Է գրանցվել Չինաստանում, պլանավորում են ևս 19 ժամանակավոր հիվանդանոց բացել վարակվածների համար:

 

Այս մասին փետրվարի 21-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Ուհանի առաջին փոխքաղաքապետ Հու Յաբոն: 

 

«Վարակվածների թվաքանակն օրեցօր նկատելիորեն ավելանում Է, և խիստ անհրաժեշտ են հավելյալ հիվանդանոցային մահճակալներ»,-պարզաբանել Է նա:

 

Քաղաքականություն

Պատահարներ