Վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր կան. Փաշինյան

2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ: Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցյալը վերականգնվում է և զարգանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2%, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է:

Երկրորդ բարձր ոլորտային աճն արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները՝ 22% տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս:

 

Քաղաքականություն