Հակոբ Կարապետյանն անդրադարձել է ժայռապատկերների մասին ահազանգին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ահազանգին։ 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․ 
«Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է: 

Իսկ քարերի մոտակայքում գտնվող տարածքի շինարարության պատմությունը բավական բնորոշ է մեր իրողությանը: Տարածքի սեփականատերը անցած 1,3 տարվա ընթացքում մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան՝ իր սեփական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու համար: Քանի որ փաստացի տարածքը մտնում է հանրային այգու մեջ, քաղաքապետը հրաժարվել է շինթույլտվություն տրամադրել: Սակայն տարածքի սեփականատերը դատարանի որոշմամբ կարողացել է ստանալ այդ թույլտվությունը, և հիմա սկսել է շինարարությունը»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ