Հայ արագավազորդը Աշխարհի գավաթի խաղարկությունում 5-րդն է

Ամերիկաբնակ թեթևատլետ Ալեքս Դոնիգյանն իր երրորդ ելույթն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Նա հաջող ելույթ է ունեցել փակ տարածքներում Աշխարհի գավաթի խաղարկությունում: 

Մադրիդում կայացած մրցաշարում Ալեքսը 60 մետրը հաղթահարել է 6,66 վայրկյանում։ Այս արդյունքով նա սահմանել է անձնական ռեկորդ և դուրս եկել եզրափակիչ: 

Եզրափակիչում Դոնիգյանը տարածությունը հաղթահարել է 6,68 վայրկյանում և զբաղեցրել 5-րդ տեղը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ