Հայուհին՝ Եվրոպայի ուժեղագույն կին 

Լեյլա Ամիրբեկյանը ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում, որտեղից տեղափոխվել է նախ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, այնուհետ` Օմսկ: shantnews.am-ի տեղեկացմամբ, ուժային էքստրիմով զբաղվող աղջիկը համարվում է Ռուսաստանի ուժեղագույն կանանցից մեկն այդ մարզաձևում: 

Նա որոշեց սպորտով զբաղվել 27 տարեկանում` ձիգ կազմվածք ունենալու նպատակով: Մարզասրահում զբաղվելիս աղջիկը հանդիպել է աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկին՝ Միխայիլ Շիվլյակովին, որը սկսեց մարզել նրան: 

Լեյլային հաջողվեց ստանալ իր հոր թույլտվությունը փաուերլիֆթինգով մարզվելու համար, չնայած նրա ծնողների «ավանդական» դաստիարակությանը: 

«Ծնողներս ինձ որպես հայ ավանդական աղջիկ էին մեծացնում, բայց ես ձգտում էի դեպի սպորտը»,- պատմում է Ամիրբեկյանը: 

2017թ. Լեյլա Ամիրբեկյանը, որն այդ ժամանակ համարվում էր «Ռուսաստանի ուժեղագույն կինը» 63 կգ անվանակարգում, մասնակցեց ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ես կարող եմ» շոուին: 

Ծրագրի ընթացքում նա ռեկորդ սահմանեց, որը գրանցվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում: 


2019 թվականին հայուհին Բարսելոնում ճանաչվեց Առնոլդ Շվարցենեգերի Arnold Classic Europe մրցաշարի հաղթող` դառնալով Եվրոպայի ուժեղագույն կինը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ