Իրանում կորոնավիրուսից 1 մարդ մահացել է, իսկ 800 քաղաքացու վերահսկում են մասնագետները

Իրանում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել նոր կորոնավիրուսի վարակից։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ 

Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ երեկվանից վարակվածների թիվը 10-ով ավելացել է՝ կազմելով 28։ Նրանցից 8 մարդ Ղոմում են, որտեղից սկսվել էր տարածումը, 2-ը՝ Թեհրանում։ 

Բժշկական հաստատություն է դիմել 800 քաղաքացի, որոնք այժմ գտնվում են մասնագետների վերահսկողության ներքո։ 

 

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակն այսօրվա դրությամբ 23 է։ «Թարմ» վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է, նա Թեհրանի շրջաններից մեկի ղեկավարն է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Իրանի մայրաքաղաքի 13-րդ շրջանի ղեկավար Մորթեզա Ռահմանզադեն նոր կորոնավիրուս ունենալու կասկածով հոսպիտալացվել է ուրբաթ օրը։ Այսօր նրա ստուգումները դրական պատասխան են տվել՝ պաշտոնյան վարակված է։

Այսօրվա դրությամբ Իրանում արդեն 5 մարդ է մահացել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից։
 

Քաղաքականություն