Կրակոցներ Էջմիածնում. կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է

Այսօր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, որը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։

Սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն