Շիրակում Mercedes-Benz–ը գլորվել է ձորը. 4 մարդ հոսպիտալացվել է

Երեկ կեսգիշերին Փոքրաշեն-Թորոսգյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:  Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Ղ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել ձորը: 

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Անի Ա., ծնված 1990 թ., Միասնիկ Վ., ծնված 1991 թ., Վարդգես Վ., ծնված 1992 թ. և Սուսաննա Ա., ծնված 1997 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: 

 

Քաղաքականություն