Ծառերի մեջ վթարված մեքենա է հայտնաբերվել վրան էլ արնանման հետքեր. ՈՍ

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցում գտնվող այգում՝ ծառերի մեջ, վթարված ավտոմեքենա կա։

 

 

 

 Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները կնիքել են նշված ավտոմեքենան, քանի որ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ունեն կասկածներ, որ նշված Nissan Tiida մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենան մի քանի բնակարանային գողություններ կատարելու ժամանակ շահագործվել է, ինչից հետո կասկածյալ հանցագործը կամ հանցագործները վթարի են ենթարկվել։

 

 

 

 

Այս պահին տարածքում հսկողություն են իրականացնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պետք է ժամանեն հետաքննիչները և կատարեն ավտոմեքենայի զննություն։ Ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչի անունով, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Քաղաքականություն

Պատահարներ