Հայ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը նոկդաունի է ենթարկել պուերտոռիկացի Սաբրիել Մատիասին

այ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում փետրվարի 23-ին` Premier Boxing Champions–ի շրջանակում։
31-ամյա հայի հաղթանակը անակնկալ էր, քանի որ Մատիասը հաղթել էր նախորդ 15 մենամարտերում` նոկաուտներով։ Յոթերորդ ռաունդի վերջին վայրկյաններին Անանյանը հակառակորդին նոկդաունի ենթարկեց։ Կադրերում երևում է, որ պուերտոռիկացուն ընկնելուց փրկեցին պարանները, սակայն մրցավարը սկսեց հաշվարկը։ Մենամարտն ավարտվեց 96-93, 95-94 և 95-94 հաշվով` հօգուտ հայի։

 

Նշենք, որ Մատիասը ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևի վերջին հակառակորդն էր։ 2019 թվականի հուլիսին Սաբրիելի հետ մենամարտից հետո Մաքսիմը կոմայի մեջ ընկավ, իսկ ավելի ուշ` մահացավ։ Պետրոսն իր հաղթանակը նվիրեց Դադաշևին։

«Դե ինչ, ընկերներ, չեմ կարող այս մենամարտս թիմակից ընկերոջս` Մաքսիմ Դադաշևին և նրա ընտանիքին չնվիրել։ Քեզ համար, ընկերս։ Շնորհակալություն եմ հայտնում նաև թիմիս», – գրել է Պետրոսը Instagram–ի իր էջում։

 

Քաղաքականություն

Պատահարներ