Մինչ ծնողներն Արցախում են, ՀՀ վարչապետի դուստրերը զբաղվում են խոհանոցային գործերով

«Բարի գալուստ ընտանիք»։ Մարիամ Փաշինյանի instagram-ի սթորի բաժնում հայտնվել է մի փոքրիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նրա քույրը` Շուշանը, փորձում փոքրիկ աքսեսուար ընտրել շան համար։

Այնուհետև ՀՀ վարչապետի դուստրերը` Մարիամը, Շուշանը և Արփին  զբաղվում են  խոհանոցային գործերով։ Նրանք ցույց են տալիս, որ թեև մայրիկը տանը չէ, բայց հաստատ քաղցած չեն մնա։ Ի դեպ ընտանիքը նաև նոր բարեկամ ունի` Մոլի անունով շունը։ Աննա Հակոբյանի էջից էլ տեղեկանում ենք, որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում է Արցախում։ Աշխատանքային այցի շրջանակում կառավարության ղեկավարն ու տիկինը հասցրել են նաև իրենց որդուն` Աշոտին տեսակցել։

 

Մանրամասները՝ տեսանյութում


 

Քաղաքականություն