Օրակարգում է ընդհուպ Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի տարածքում կորոնավիրուսի տարածմանը: Նա մասնավորապես նշել է, որ վերոնշյալի առթիվ խոսել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը: 

 

«Վերջին օրերին FB-ում ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ։

Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները։

Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»,-գրել է պատգամավորը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ