Այս պահին սահմանը փակելու անհրաժեշտություն չկա և դրա իմաստն էլ չկա. նախարար Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի մասին։

 

«Մենք միտում չունենք ինչ-որ բան թաքցնելու կամ մեր քաղաքացիների անվտանգությունը վտանգելու: Բաց նաև պետք է առնվազն վտանգները գնահատվեն օբյեկտիվ չափանիշներով, այլ ոչ թե մեր հարգելի քաղաքացիների բարձր ձայնի հիման վրա: Եթե ոմանք բարձրաձայնում են՝ պետք է փակեք, չի նշանակում, որ դա է ճիշտ որոշումը»,- ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա՝ այս պահին սահմանը փակելու անհրաժեշտություն չկա և դրա իմաստն էլ չկա, սակայն ժամանակի հետ ամեն ինչ կարող է փոփոխվել՝ ելնելով վարակի տարածման տեմպից: Թորոսյանը նաև շեշտեց, որ վարակի օջախ համարվող Չինաստանում վարակի տարածման տեմպերն զգալիորեն նվազել են:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ