Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է 7 մարդ, Իրանում կա 25 վիրավոր

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով նվազագույնը 7 մարդ է զոհվել: Սոյլուն ասել է, որ զոհերի թվում կա 3 երեխա և 4 մեծահասակ: Եվս 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց:

Թուրքիայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 բալ: Իրանից ստացվող տեղեկատվության համաձայն, կա 25 վիրավոր: 

 

Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում 3 բալ ուժգնությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ