Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 4-րդ ֆուտբոլային հանդիպումն է չեղարկվում

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Տորինո»-«Պարմա» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս մասին հայտնել է Football Italia-ն։ Այսպիսով՝ սա արդեն Ա Սերիայի 4-րդ խաղն է, որը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով։ Մինչ այս հետաձգվել էին «Վերոնա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սասուոլո» և «Ինտեր»-«Սամպդորիա» խաղերը։ Իսկ Վենետո և Լոմբարդիա շրջաններում չեղարկվել էին կիրակի օրը հայտարարված բոլոր մարզական միջոցառումները։

Այս պահին Իտալիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 100 դեպք է գրանցվել։ Առավել շատ թվով դեպքեր գրանցվել են Լոմբարդիայում (90) և Վենետոյում (17): 2 մարդ արդեն մահացել է:

Քաղաքականություն