Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Lexus-ը

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Ինեսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Nissan մակնիշի 36 MZ 132 համարանիշի և Lexus մակնիշի 34 NN 003 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում երկու երիտասարդ դեմքի մասում վնասվածքներ էին ստացել և ակնհայտ երևում էին արյան հետքերը:

Բախման հետևանքով Lexus-ը հարվածել է նշված վայրում գործող ծաղկի սրահի ապակե ցուցափեղկին և կոտրել ապակիների մի մասը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ եղել են, թե՝ ոչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Քաղաքականություն

Պատահարներ