Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի

Diamond Princess ճամփորդական նավից Մեծ Բրիտանիա տարհանված 32 մարդկանցից չորսի մոտ գտել են Covid-19 կորոնավիրուս:

Արդյունքում՝ այս երկրում վարակվածների ընդհանուր թիվը աճել է՝ հասնելով 13-ի. հիվանդները տեղավորվել են հատուկ ինֆեկցիոն կենտրոններում:

Փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիան իր քաղաքացիների մի խմբի տարհանել է Յոկոհամա նավահանգստում գտնվող ճամփորդական նավից:

Քաղաքականություն