Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել էր «Լեչե»-ին:

 

Հանդիպման մեկնարկում «գայլերն» առավելություն ունեին, ինչի մասին վկայում էր նաև խաղի վիճակագրությունը: Հանդիպման 13-րդ րոպեին, ստանալով Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումը, Ունդեր բացեց հանդիպման հաշիվը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմա»-ի կազմում մեկնարկային րոպեներից էր մասնակցում խաղին, 37-րդ րոպեին Զեկոյի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշվի տարբերությունը: 

 

Սա Մխիթարյանի 5-րդ գոլն է Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում: Երկրորդ կեսի 69-րդ րոպեին Էդին Զեկոն խփեց «գայլերի» երրորդ գնդակը, իսկ հանդիպման վերջնամասում Կոլարովը դարձավ մայրաքաղաքային թիմի 4-րդ գնդակի հեղինակը: «Ռոմա»- «Լեչե» 4:0:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 42 միավորով 4-րդ տեղում է:

Քաղաքականություն

Պատահարներ