Մոսկվայում չինացի զբոսաշրջիկներին վռնդել են կրկեսից և մեկուսացրել

Մոսկվայում Չինաստանից եկած զբոսաշրջիկներին վռնդել են կրկեսից և ուղարկել հյուրանոց, որտեղ նրանց մեկուսացրել են: Այս մասին գրում է Mash Telegram ալիքը:

 

Զբոսաշրջիկները ժամանել էին Հոնկոնգից՝ տեսնելու Մոսկվան: Երբ նրանք մայրաքաղաքի կրկեսներից մեկն են եկել ներկայացում դիտելու համար, այնտեղ աշխատող տոմսավաճառը ոստիկանություն է կանչել: Իրավապահները պարզել են, որ բժիշկներն արգելել են չինացի զբոսաշրջիկների այդ խմբին դուրս գալ հյուրանոցից:

 

Արդյունքում, ոստիկանությունը զբոսաշրջիկներին ուղեկցորդների հետ ուղարկել է հյուրանոց, ինչն առաջացրել է չինացիների դժգոհությունը: Չինաստանի բնակիչները բողոքել են իրենց իրավունքների ոտնահարման համար:

Քաղաքականություն

Պատահարներ