«Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Կոնգոյից

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել կոնգացի 24-ամյա պաշտպան Մֆինգի Գայ Մագեմայի հետ: 

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Երևանի «Ուրարտուն»: Մագեմանհանդես է եկել նաև «Ռենեսանս» և «Կաբուսկորպ» ակումբներում:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբիմրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն  է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:

Քաղաքականություն