ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավային Կորեայում հսկայական հերթ է գոյացել բժշկական դիմակների համար

Հարավկորեական Տեգու քաղաքում անօդաչու նկարահանող սարքով նկարահանվել է բժշկական դիմակների գնման համար մարդկանց հսկայական հերթը: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Maeil Shinmun-ի տեղական հրատարակությանը: 

Քաղաքաքում խուճապ է առաջացել կորոնավիրուսի պատճառով: Երբ տեղի սուպերմարկետներից մեկը հայտարարեց դիմակների վաճառքը կես գնով, բնակիչների հսկայական հերթ գոյացավ: Այն նկարահանվել է անօդաչու սարքի միջոցով: Հարավային Կորեայում գրանցվել է Covid-19-ի մահվան 7 դեպք, 161 մարդ վարակված է: 

 

Քաղաքականություն

Պատահարներ