Վրաստանը սահմանափակում է իր քաղաքացիների տեղաշարժը դեպի Իրան և հակառակը

Որպես կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մաս՝ Վրաստանի կառավարությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել է Իրանի և Վրաստանի միջև մարդկանց տեղաշարժը: 

Ինչպես նշվում է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, վրացական կառավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ Չինաստանից հետո կորոնավիրուսների բաշխման ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է Իրանում: Ավելի վաղ, Վրաստանի կառավարությունը դադարեցրել էր Չինաստանի հետ ուղիղ չվերթները:

 

Միևնույն ժամանակ, վրացական կառավարությունը սերտ կապեր է պահպանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, միջազգային հանրության և Իրանի իշխանությունների հետ՝ վիրուսի տարածվածության վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն ստանալու նպատակով: 

 

«Ելնելով ստեղծված իրավիճակից, վրացական կառավարությունը որոշել է սահմանափակել մարդկանց տեղաշարժը Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Քաղաքականություն