Զվարթնոց տաճարի մոտ Toyota Camry-ն վթարի է ենթարկվել

Փետրվարի 23-ին, ժամը 19:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ն., ծնված 1999 թ.)  դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրական սյանը։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Քաղաքականություն