Ադրբեջանցիները դժգոհել են․ ավիաընկերությունը Բաքու թռիչքի ժամանակ հայկական ֆիլմ է առաջարկել

Ադրբեջանցի ուղևորները, որ թռչում էին Բաքու-Դուբայ-Բաքու չվերթով, դժգոհ են, որ «ստիպված են եղել» հայկական ֆիլմ դիտել թռիչքի ընթացքում։ FlyDubai ընկերությունը նրանց առաջարկել է դիտել «Սպիտակ» ֆիլմը, որը ներկայացնում է 1988 թվականին Սպիտակում եղած երկրաշարժի պատմությունը։

 

Թռիչքի ժամանակ օդանավում եղած ադրբեջանցիները սա սադրանք են որակել ու պնդել, որ եթե ավիաընկերությունը շարունակի նման անփույթ վերաբերմունքը, ադրբեջանցիները կարող են հրաժարվել այդ ընկերության ծառայություններից։

Ընկերությունն այս այլատյաց արմենոֆոբ հայտարարությունները մեկնաբանելիս նշել է, որ իրենց սերվերներում իրենք մոտ 1000 ժամ տևողությամբ տեսանյութեր և ֆիլմեր ունեն։ Ընկերությունը, ըստ այդ հայտարարության, չի ընտրում ինչ ցուցադրել՝ կախված թռիչքի ուղղությունից․ այդ ընտրությունը թողել են ուղևորի հայեցողությանը։

Քաղաքականություն