Բահրեյնում կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվել

Բահրեյնում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Al Arabiya հեռուստաընկերությանը: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 23-ի: 

 

Asharq Al-Awsat պարբերականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, Բահրեյնի իշխանությունները որոշել են երկու շաբաթով փակել թագավորության դպրոցներն ու մանկապարտեզները:

Քաղաքականություն