Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները,  ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

 

Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:

 

Կարեն Խաչատրյանը ներկայումս գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ