Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը. Հակոբյան

Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում:

 

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է, և հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը։ Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը, որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման»,- գրել է Աննա Հակոբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ