Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրները, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: 

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, կարծիքներ փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն