Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:


«Առողջապահության նախարարության ղեկավարի տեղակալ դոկտոր Հարիրչիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Վերջին օրերին նա կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում էր», - Twitter-ում գրել է Վահաբզադեն:

Նախօրեին տեղի է ունեցել Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիայի մամուլի ասուլիսը։ Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, որը հետևել է ասուլիսի հեռարձակմանը, Իրանի առողջապահության նախարարի տեղակալը ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հազացել է:


Նշենք, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77 782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27 554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:
 

Քաղաքականություն

Պատահարներ