Իրանից Հայաստան հատուկ թռիչք կլինի ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան Հայաստն վերադառնալ վաղը՝ փետրվարի 26-ին, կայանալիք հատուկ չվերթով։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը՝ խոսելով «Արմենպրեսի» հետ։

 

«Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի։ Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար», – ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Իրանում նոր կորոնավիրուսը տարածվել է արդեն մի քանի նահանգներում, խոշոր քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաք Թեհրանում։ Այդ պատճառով ՀՀ կառավարությունը սահմանափակել է սահմանային անցումները և թռիչքները Իրանի ուղղությամբ և Իրանից Հայաստան։

Քաղաքականություն

Պատահարներ