Մյուս նախարարների ստացածից քիչ պարգևավճար եմ ստացել. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին լրագրողները հարց են ուղղել՝ արդյո՞ք կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվերին.

«Չգիտեմ դեռ, հնարավոր է, երբ կորոշեմ, արձակուրդ կվերցնեմ, կմասնակցեմ քարոզարշավին»,- ասել է նախարարը:

 

Ինչ վերաբերում է պարգևավճարների մասին լուրերին, թե 16 հազար դոլար պարգևավճար է ստացել, նախարարը պատասխանել է, որ ստանում է այնքան պարգևավճար, որքան ստանում են մյուս նախարարները միասնական որոշված սկզբունքի համաձայն, նույնիսկ մի փոքր պակաս է ստացել այդ գումարից:

«Իսկ յուանով ինչքա՞ն է, կարող ենք դոլարով, եվրոյով, յուանով հաշվել, հետաքրքիր վերնագրեր են ստացվում, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում»,- պատասխանել է նա:

 

Ըստ Բադասյանի՝ հայտարարագիրը լրացված է, շուտով այն տեսնելու հնարավորություն կլինի:

Քաղաքականություն

Պատահարներ