ՈՒՂԻՂ. Մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը

Այս պահին մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

 

Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

 

Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցները բավարար էր համարել՝ գործը դատարան ուղարկելու համար, Դատախազությունն անցած ամսվա վերջին հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։

 

Դատարանի դիմաց հավաքված են Սերժ Սարգսյանի աջակիցները` այդ թվում Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը և այլ քաղաքական գործիչներ: 

 

Տեսանյութը` «Ա1+»-ի.

Քաղաքականություն