Սերժ Սարգսյանին ծափահարություններով դիմավորեցին դատական նիստերի դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դատական գործով առաջին նիստը։  Սերժ Սարգսյանը մասնակցում է նիստին։ Աջակիցները վերջինիս ծափահարություններով դիմավորեցին, երբ նա մտնում էր դատական նիստերի դահլիճ։

 

Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Քաղաքականություն

Պատահարներ