Սիրիացի սակրավորները ականազերծում են Հալեպի արվարձանները

Սիրիացի ականզերծողները շարունակում են Հալեպի Զահրա ավանի ականազարծումը, որը վերջերս էր ազատգրվել զինյալներից։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։

 

Ահաբեկիչների պաշտպանության գլխավոր գիծն անցնում է ուղիղ բնակելի շենքերով։ Առաջին, երկրորդ, երրորդ հարկերում  ամողջությամբ լավ ամրացված կրակային կետեր էին։ Նահանջի ժամանակ զինյալները կարողացել են իրենց հետ տանել զենքերը, սակայն ռազմամթերքը թողել էին։  

Ահաբեկիչները ստիպված էին եղել արագ հեռանալ․ թաղամասը զբաղեցրել էին սիրիական դիպուկահարները։  

Զահրայում հնարավոր է գտնել ինքնաշեն ականներ,  չպակթեցված արկեր և հատուկ թաքցված ինքնաշեն պայթուցիկ միջոցներ։

Քաղաքականություն