Տարին բավականին լավ ենք սկսում․ Արտակ Մանուկյանը՝ տնտեսական աճի մասին

Հրապարակվել է 2020թ հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը):

«Տարին բավականին լավ ենք սկսում, մասնավորապես հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 8.9 տոկոս տնտեսական աճ: Արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 13 տոկոս, շինարարությունը՝ 7.7 տոկոսով: Ընդհանուր առմամբ թվերը բավական լավն են, բայց չափազանց ուրախալի է արտահանման ավելի քան 20 տոկոսանոց աճը, ներմուծման շուրջ 2 տոկոսանոց աճի պարագայում: Կարևոր է, որ արտահանման աճի տեմպը շարունակի մնալ առաջանցիկ»,- գրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: 


 

Քաղաքականություն