ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իտալիայում խուճապ կա․ մարդիկ դատարկում են խանութները

Իտալիայում խուճապ կա: Մարդիկ դատարկում են խանութները ` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Նշենք, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծիք Է հայտնել, որ երկրի տնտեսության վրա նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը կարող Է շատ ուժեղ լինել: «Կորոնավիրուսի տարածման տնտեսական ազդեցությունը կարող Է շատ ուժեղ լինել: Ներկայում մենք հավանական ենք համարում բացասական հետեւանքները տնտեսության համար, բայց առայժմ չենք կարող կանխատեսել՝ ինչ տեղի կունենա»,- գործակալությունը մեջբերել Է Կոնտեի խոսքը:

 

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 229-ի, ներառյալ 6-ը՝ մահացու ելքով: Հիվանդներից մեկն ապաքինվել է։ 

Քաղաքականություն

Պատահարներ