Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ  ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:  Վարդենյաց լեռնանցքը փակ է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս պահին լեռնանցքում բուք է: 

Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է: Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» (մառախուղ է) կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: 

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քաղաքականություն