Օրվա լրահոս

Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VNExpress-ը՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:

 

Գերատեսչության տվյալներով՝ Վիետնամում փետրվարի 13-ից ի վեր կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այլ կերպ ասած՝ այժմ այնտեղ հիվանդությունը վերահսկվում է:

 

Վերջին 2 պացիենտներից մեկը 3 ամսական մի աղջիկ է եղել, նա վարակվել է իր տատիկից: Վերջինս էլ գործի բերումով հաղորդակցվել է Ուհանից եկած չինացի մասնագետների հետ ու վարակվել:

Հետաքրքիրն այն է, որ երեխայի բուժման ամբողջ ընթացքում նրան խնամել է մայրը, կրել է դիմակ ու կրծքով չի կերակրել: Բուժման ավարտին կրկնակի հետազոտություն են արել, պարզվել է՝ երեխան արդեն առողջ է, իսկ մայրը չի վարակվել:

Վերջին նորություններ