ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի փոխտնօրենն ազատ արձակվեց

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: 

 

«Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

 

Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,- գրել է Գրիգորյանը:

 

Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը, գրում է Tert.am-ը: 

 

Ավելի վաղ Գրիգորյանը գրել էր նաև, թե Ոստիկանությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

Քաղաքականություն

Պատահարներ