Գավառում կորած երիտասարդ տղամարդուն մահացած են հայտնաբերել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ին, որին փնտրում էին գիշերվանից։ 

 

«Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին»,– նշված է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Բագրատ Մ.-ն փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել էր ժամը 21:30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել էր վերոնշյալ տարածք` որոնողական աշխատանքների:

Ժամը 01:36-ից փրկարարներն ոստիկանության աշխատակիցների և քաղաքացու հարազատների հետ համատեղ իրականացրել էին որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 02:17-ին տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։

Փետրվարի 26-ին, ժամը 11:26-ին փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Աշխատանքներին աջակցել էին կորած քաղաքացու հարազատները:

Քաղաքականություն

Պատահարներ