Կենդանաբանական այգին շուտով բաց կլինի. այցելուներին անակնկալներ են խոստանում

Փետրվարի 28-ից Երեւանի կենդանաբանական այգին բաց կլինի այցելուների համար: Այս մասին հայտարարություն են տարածել Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: Այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը: 

«Մեր անձնակազմն անում է հնարավորը` այցելուներին ապահով, առողջ ու հաճելի միջավայրում ընդունելու համար: Սիրով սպասում ենք: Հուսով ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կպահպանի այգու գեղեցկությունն ու մաքրությունը: 
Առաջիկայում կենդանաբանական այգու թիմը նոր, թարմ ու հետաքրքիր միջոցառումներով ավելի կաշխուժացնի այգու առօրյան: Սպասեք անակնկալների»,-ասված է հայտարարության մեջ: 

Երեւանի կենդանաբանական այգին փետրվարի 5-ից անորոշ ժամանակով փակվել էր կլինի այցելուների համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այգում պահվող երկու ուղտերից մեկն անկել էր, իսկ կենդանուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին տուբերկուլոզի մանրէներ: «Սրա հետեւանքով էլ անհարժեշտություն է առաջացել կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: 

Քաղաքականություն

Պատահարներ