Սոչիում ծովում երկու դեռահաս է կորել. որոնողական աշխատանքներին մասնակցում են 200 մարդ

Սոչիում ավելի քան 200 մարդ, այդ թվում  նաև տեղի բնակիչ կամավորները, փնտրում են ծովում կորած երկու երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։

 

Նախնական տվյալներով ՝ երեքշաբթի` փետրվարի 25–ի երեկոյան, 13-15 տարեկան երկու դեռահաս փորձել են անցնել Լազարևսկի ավանում գտնվող Փսեզուապսե գետը, սակայն ջրի հոսքը նրանց քշել է դեպի ծով:

 

«Այս պահին տեղում աշխատում են ավելի քան 200 մարդ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ, Սոչիի ՊՆ փրկարարները, ոստիկանության աշխատակիցները, տեղի կամավորները: Բացի այդ, տեղում աշխատում են նաև հոգեբանները», - ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Հաղորդվում է, որ առափնյա մասում երեխաների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ լուսաբացին մոտորանավակ է դուրս բերվել բաց ծով, վերևից որոնման աշխատանքներին միացել է նաև K-32 ուղղաթիռը ՝ երեք փրկարարներով:

Իրավիճակը գտնվում է Ռուսաստանի ԱԻՆ հատուկ հսկողության ներքո։



 

Քաղաքականություն

Պատահարներ