Թեհրան-Երևան չվերթով վերադարձած ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ

Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան ԱՆ մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք` այսօր Երևան է ժամանել Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով նախատեսված ինքնաթիռը:

Քաղաքականություն