Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է արձանագրվել

Ճապոնիայի ափերի մոտ Diamond Princess կարանտինային նավում հայտնաբերվել կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: Այս մասին Gordon հրատարակության հարցմանն ի պատասխան ասել են Արտաքին գործերի նախարարությունից: Վարակվածները ուկրաինացիներ են, որոնցից երկուսը վարակվել են դեռևս փետրվարի սկիզբ, սակայն հայտնի է դարձել այսօր: 

 

«2020 թվականի փետրվարի 26-ի դրությամբ Ուկրաինայի չորս քաղաքացի, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19 վիրուսի առկայություն, հոսպիտալացվել են Տոկիոյի բժշկական հաստատություններում: Այժմ նրանք գտնվում են բավարար վիճակում»,- նշված է պատասխանում: 

 

Մնացած ուկրաինացիները շարունակում են մնալ նավի վրա: Ըստ Ճապոնիայում Ուկրաինայի դեսպանատան տվյալների, նրանք անցել են կորոնավիրուսի ստուգման թեստ: Արդյունքները դեռևս հայտնի չեն: 

Քաղաքականություն

Պատահարներ