Հայտնի է, թե ինչու է բերման ենթարկվել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի փոխտնօրենը

Քիչ առաջ բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ
«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է:
Ոստիկաությունը փորձում է Կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

 

Armdaily.am-ի տեղեկություններով՝ կենտրոնի բժշկական գծով փոխտնօրեն Արամ Հակոբյանը հրաժարվում է կնիքը տալ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին: Այս պահին փոխտնօրենին ոստիկանությունը բերման է ենթարկել:

Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության նախարարի հրամանով՝ դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Քաղաքականություն

Պատահարներ