Միլուոքի քաղաքի տղամարդը 5 հոգու սպանել է, ապա` ինքնասպան եղել

ԱՄՆ-ի հյուսիսային մասում, Վիսկոնսին նահանգում գտնվող Միլուոքի քաղաքի MolsonCoors ընկերության շենքում նույն քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել: Արդյունքում 5 մարդ է մահացել, գրում է NBC-ն: 

 

Մահացածները եղել են ընկերության աշխատակիցները: Նրանց տվյալները ճշտվում են: Ավելի ուշ քաղաքի շերիֆ Ալֆոնսո Մորալեսը հայտարարել է, որ ընկերության շենքում կրակ բացաց տղամարդն ինքնասպան է եղել: MolsonCoors ընկերությունը դեպքի վերաբերյալ հայտնել է, որ կրակոցներ արձակած տղամարդն իրենց աշխատակցին է: Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում: 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով կատարվածը, այն համարել է սարսափելի: 

Քաղաքականություն

Պատահարներ